«Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայինները Իրաքում պայթող կոնտեյներներ են օգտագործում, որոնց մեջ կարիճներ են: Սրա նպատակը բնակչության շրջանում վախ ու խուճապ առաջացնելն է, հաղորդում է «The Daily Mirror»-ը:
Քիմիական եւ կենսաբանական զենքի օգտագործման փորձագետ Հեմիշ դե Բրեթոն-Գորդոնը մամուլին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարիճները քմահաճճ չեն: Նույնիսկ եթե պայթյունը նրանց մի քանի մղոն հեռու նետում, նրանք արագ ուշքի են գալիս եւ սկսում են տեղաշարժվել»: Նրա խոսքով՝ կարիճների կծոցների թիվը մեծ չէ, բայց հոգեբանական ազդեցությունը հստակայական է:
«Իսլամական պետությունը» այս տարվա ամռանը Սիրիայի եւ Իրաքի գրավյալ տարածքներում խալիֆաթ է հռչակել: Իսլամիստների դեմ պայքարում են այդ երկրները, ինչպես նաեւ քրդական ջոկատները:
ԱՄՆ-ը եւ մի շարք երկրներ օգոստոսից սկսել են հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին Իրաքում, իսկ սեպտեմբերից նաեւ Սիրիայում:




























