Թուրքիայի արեւմտյան Քափըքուլեի սահմանակետում մի բեռնատարի մեջ հայտնաբերվել է տարբեր վայրի կնեդանիների 1081 մորթի։
Թուրքական Milliyet պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի Քափըքուլեի սահմանակետի մաքսավորները կասկածել են մի բեռնատարի պարունակության մասին հայտարարագրի վրա եւ լրացուցիչ ստուգում են անցկացրել, որի արդյունքում հայտնաբերել են վայրի կենդանիների մորթիներ։ Աչքի է ընկել այն հանգամանքը, որ այդ կենդանիների մի մասը գտնվում է ոչնչացման եզրին։
Բեռնատարի թուրք վարորդը պնդել է, որ 1081 մորթին գնել է Փարիզից եւ տեղափոխում էր Ստամբուլ՝ այնտեղ վաճառելու համար։



























