Հուլիսի 8-ին 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել Կալիֆոռնիա նահանգի հարավային մասում: Սեյսմոլոգների տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Փալմ-Սփրինգս քաղաքից 45 կմ դեպի հարավ: Երկրաշարժի օջախը գտնվել է 11,7 կմ խորության տակ, հաղորդում է «Կորեսպոնդենտը»:

Տուժածների եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:

NEWS.am-ը հիշեցնում է, որ հունիսի 15-ին եւս Կալիֆոռնիայում երկրաշարժ էր եղել՝ 5,7 մագնիտուդ հզորությամբ: