Թայվան կղզում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Թայբեյից 90 կմ դեպի հարավ-արեւելք՝ 21,2 կմ խորության տակ:
Զոհերի եւ ավերածությունների մասին չի հաղորդվում:
Նշենք, որ 1999թ. սեպտեմբերին Թայվանում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում զոհվել էր 2,4 հազար մարդ:



























