Փոխարժեքի տատանումների ժամանակ դոլարի ողջ պահանջարկը բավարարելն անհնար էր,  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «ACBA Credit Agricole Bank» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը: Նա նշեց, որ ողջ պահանջարկն անհնար էր բավարարել  միայն այն պատճառով, որ այն խուճապի վերաճեց: Այստեղ բանկը չէր կարող միջոցներ չձեռնարկել՝ հնարավոր   սպեկուլյատիվ գործարքները կանխելու համար:

«Յուրաքանչյուր հաճախորդի եւ նրա պահանջների ստուգման հստակ ընթացակարգեր  նախատեսված չեն, սակայն ընդհանուր բնույթի կանոններ գործում էին: Մենք պետք է հասկանայինք, թե որքանով է հիմնավորված արժույթի փոխանակումը: Բնականաբար,  մենք չէինք կարող բավարարել դոլարի այդքան կտրուկ բարձրացած պահանջարկը: Նույնիսկ բանը նրան հասավ, որ 100 կամ 200 հազար դրամ ունեցողները փողերը բերում էին եւ դոլարի վերածում՝ հուսալով վաճառել, երբ այն թանկանա», - նշեց Անդրեասյանը:

Միեւնույն ժամանակ, ըստ նրա, չի կարելի չխոստովանել.  անհանգստության համար կային նաեւ արդարացի պատճառներ, սակայն բանկերը՝ Հայաստանում կամ այլ երկրում, պետք  նման դեպքերում կանխեն սպեկուլյատիվ տրամադրությունները: