Եվրասիական տնտեսական միության երկրներում ֆիտոսանիտարական սերտիֆիկատները նույնն են մնալու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՄ) Սանիտարական միջոցների դեպարտամենտի ֆիտոսանիտարական միջոցների բաժնի ղեկավարի տեղակալ Օմար Ջումագալիեւը:
Նա նաեւ հավելեց, որ ԵՏՄ-ի շրջանակում ֆիտոսանիտարական առանձին նմուշներ չեն մշակվել: «Ինչպիսի սերտիֆիկատներ եղել են, այնպիսիք էլ կշարունակենք օգտագործել: Եթե միջազգային սերտիֆիկատի նմուշ է, այն շարունակում են կիրառել ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Բելառուսը, ե՛ւ Ղազախստանը, ե՛ւ Հայաստանը: Այստեղ ամեն ինչ նախկինի նման կլինի»,- հավելեց Ջումագալիեւը:



























