Վերջին 10 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ծավալն աճել է 2.5 անգամ: Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Մենք փորձում ենք օգտվել նույնիսկ ամենափոքր հնարավորությունից՝ տարբեր պետությունների հետ տնտեսական կապեր հաստատելու համար: Այդ հարցում որոշակի առաջընթաց ենք արձանագրել, սակայն ներկայում տնտեսական համագործակցությունն իրականացվում է մասնավոր կազմակերպությունների միջոցով, արտաքին առեւտրի տեսքով»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով, 2013 թվականի արդյունքներով, ԼՂՀ-ն արտաքին առեւտուր է իրականացրել ավելի քան 20 երկրների հետ, որի 95%-ը բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությանը, Ռուսաստանի Դաշնությանը:
«Ինչ վերաբերում է այլ երկրներին, ապա դրանցից հարկ է նշել Մեծ Բրիտանիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Չինաստանը»,- հավելեց Արա Հարությունյանը:




























