Օրերս արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երեւանում: NEWS.am-ին հայտնի դարձավ, որ հունվարի 1-ին Սիլիկյան թաղամասում 24-ամյա մի երիտասարդ ինքնասպանության փորձ է կատարել:
Նախնական տեղեկություններով, երիտասարդը սիրած աղջկա հետ խնդիրներ է ունեցել, ինչի արդյունքում իր ազգականներից մեկի տան բակում դանակով հարվածներ է հասցրել ինքն իրեն:
Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց: Նրա կյանքը հաջողվել է փրկել: Հանգամանքները պարզվում են:




























