Brent եւ WTI տեսակների նավթի համաշխարհային գինը վաճառքի առաջին իսկ օրը հասել է վերջին 5.5 տարիների նվազագույն մակարդակի:

Forbes.ru-ն, վկայակոչելով Bloomberg-ին, գրում է, որ Լոնդոնյան աճուրդում Brent-ի մատակարարումների փետրվարյան պայմանագրերի արժեքը, որից կախված է ռուսական Urals-ի գինը, 0.53 դոլարով նվազել է՝ հասնելով 56.80 դոլարի՝ 1 բարելի դիմաց:

Վերլուծաբանները գների անկման պատճառներից են համարում Իրաքում եւ Ռուսաստանում նավթի արդյունահանման աճը, ինչպես նաեւ եվրոգոտում եւ Չինաստանում վերամշակող արդյունաբերության իրավիճակի շուրջ վատ տեղեկությունները:

Նավթի գների անկումն արագացավ այն բանից հետո, երբ 2014 թվականի նոյեմբերի ՕՊԵԿ-ը որոշեց պահպանել օրական 30 մլն բարել արդյունահանման մակարդակը: