Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, թե այնքան ջերմ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ, որ վերջինս իրեն «եղբայր» է անվանում, հայտնում է www.zhkhtv.ru կայքը` վկայակոչելով «The Daily Mail»-ը:
«Այո, նա երբեմն ինձ «եղբայր» է անվանում (անգլերեն bro — «եղբայր», «ծերուկ», «ընկեր» – խմբ.), - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը «The Mail on Sunday»-ի հետ հարցազրույցում` ընդգծելով, որ ինքն ու ամերիկացի գործընկերը շատ մտերիմ են: Նաեւ, համաձայն Քեմերոնի, Օբաման կարծում է, որ քաղաքական գործիչների միջեւ առանձահատուկ սերտ կապեր են հաստատվել ինչպես հրապարակային, այնպես էլ անձնական շփումների առումով:




























