Թուրքիայի նախագահը Աֆրիկայի 12 երկրներ կայցելի:  «Թուրքիայի ձայն» ռադիոկայանը փոխանցում է, որ առաջին երկրները, որտեղ Էրդողանը կուղեւորվի աֆրիկյան  շրջագայության շրջանակում, կլինեն Եթովպիան, Տանզանիան եւ Սոմալին: 

Սպասվում է, որ աֆրիկյան երկրներ այցերի ժամանակ երկկողմ հարաբերություններին զուգահեռ շոշափվելու է դրանցում այսպես կոչված Գյուլենի շարժման «զուգահեռ կառույցների» առկայությունը, որի հանդեպ Էրդողանը թշանամանք է տածում: Անկարան նաեւ ուշադիր հետեւում է  տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը: Հունվարին նախատեսվում է Էրդողանի այցն Իրաք եւ Իրան: