Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը կողմ է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացմանը, հայտնում է Gazeta.ru –ն՝ վկայակոչելով «Ֆրանս Փրեսսը»:

«Հանրաքվեն պետք է անցկացվի մինչեւ 2017թ. վերջը: Եթե այն ավելի վաղ անցկացնելու հնարավորություն լինի, ես ուրախ կլինեմ: Որքան շուտ ես հասնեմ հանրաքվե եւ բանակցություններ անցկացնելու արդյունքին, այնքան լավ», - նշել է Քեմերոնը:

Քեմերոնն ավելի վաղ հայտնել էր, որ եթե Պահպանողական կուսակցությունը հաղթի 2015թ. խորհրդարանական ընտրություններում, ապա 2017թ.  հանրաքվե կանցկացվի՝ ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու վերաբերյալ: Ավելի վաղ Բրիտանիայի բնակիչների 48%-ը եւս կողմ էր արտահայտվել  ԵՄ կազմից երկրի դուրս գալուն: