ԱՄՆ-ում ոստիկանության երկու սերժանտներ կրակել են տղամարդու ուղղությամբ, որը ներխուժել էր ոստիկանական բաժանմունքի կայանատեղի:
32-ամյա տղամարդուն նկատել են տարածքում, որտեղ արգելված է կողմնակի անձանց մուտքը:
Ոստիկանության աշխատակիցների՝ հեռանալու պահանջին ի պատասխան, տղամարդը ձեռքը դեպի զենքն է տարել, որը, ինչպես պարզվել է ավելի ուշ, սթրայքբոլ խաղալու ատրճանակ է եղել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով San Francisco Chronicle-ը:
Ոստիկանները կրակ են բացել: Ստացված վնասվածքներից տղամարդը հիվանդանոցում մահացել է:
Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության բաժանմունքում հայտարարել են, որ միջադեպին մասնակից աշխատակիցներին 10 օրով հեռացրել են քննություն անցկացնելու համար:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով NBC News-ը, հայտնում է, որ ոստիկանները երեքն են եղել, իսկ տղամարդը օդամղիչ զենք է ունեցել:




























