Ամերիկյան Դալլաս քաղաքում (Թեքսաս նահանգ) սեփական տանը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով երեք մարդ է սպանվել, եւս մեկը վիրավոր է:
Տանը գտնվել է մոտ տասը մարդ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Հնարավոր է` բոլորն էլ կապ են ունեցել թմրանյութերի առեւտրի հետ:
Ժամանած ոստիկանները տանը հայտնաբերել են երկու զոհերի մարմինները եւ երկու վիրավորների: Տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է: Զոհերի անունները, տարիքը եւ այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























