Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին` ժամը 10:30-ի դրությամբ, գետնաբուքի պատճառով դժվարանցանելի են Արթիկ-Արագած, Լանջիկ-Սառնաղբյուր, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածները եւ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները:
Ուժեղ բքի եւ անբավարար տեսանելիության պատճառով երկկողմանի շարունակում է փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը:
Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել այդ ճանապարհից:
Աշոցքում, Ապարանում, Արագածում, Բուժականում, Արթիկում, Սեւանում, Թալինում, Մարալիկում, Հրազդանում, Սպիտակում, Ստեփանավանում ձյուն է տեղում:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:




























