Չիլիում հուլիսի 12-ին Ռիխտերի սանդղակով 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 78 կմ խորության վրա։

Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ դեռեւս չկան։

Ինչպես հիշեցնում է ՌԻԱ Նովոստին, փետրվարի վերջին Չիլիում տեղի ունեցած 8,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով զոհվել էր 497 մարդ։