Չինաստանի Յուննան նահանգի Պուեր քաղաքում ոստիկանությունն առգրավել է 121 կգ քաշով մետամֆետամին: Այդ մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նրա տվյալներով, իրավապահները տեղեկություն են ստացել սինթետիկ թմրանյութի՝ Մյանմայից տեղափոխման մասին: Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են երեք կասկածյալներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը՝ պարզելու կասկածյալների ամբողջական շրջանակը:




























