Չինաստանի Շանսի նահանգի բուծարանում երկու պանդաներ սատկել են շան համաճարակից: Եւս երկու կենդանիների մոտ նույն հիվանդությունն է ախտորոշվել:

Վարակված առանձնյակները կարանտինի մեջ են, հաղորդում է Lenta-ն:

Հունվարի 5-ին հիվանդությունից սատկել էր Դաբաո անունով պանդան: Առաջին անգամ վարակը հայտնաբերվել էր Չենչեն անունով 8-ամայ էգի մոտ, երեք օր անց կենդանին սատկել էր:

Պանդաների շրջանում շնատենդի նոր բռնկումը ամենահզորն է 90-ականներից հետո: Վարակը տարածվում է սննդի կամ ջրի միջոցով, այն մարդուն չի սպառնում: