Եվրասիական  տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը անվտանգության կորուստ է, քանի որ այն երկրին զրկում է այլընտրանքային ճամբարի հետ բանակցություններ վարելու իրավունքից: Այդ մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը ԵՏՄ-ից չի ստանա ոչ ֆինանսական, ոչ քաղաքական եւ ոչ էլ ֆինանսական օգուտ: «Սա ակնհայտ է, քանի որ մենք չունենք դոտացիա, որովհետեւ Ռոսւաստանն ի վիճակի չէ ուրեւէ երկրի դոտացիա տրամադրել: Մենք հայտնվել ենք թրքախոս ճամբարում (Ղազախստան, Թուրքիա, Ադրբեջան, որոնք միմյանց քաղաքական աջակցություն են ցուցաբերում), բնականաբար, մեր վրա ճնշում են գործադրում եւ կշարունակեն դա անել: Եվ այդ պայմաններում մենք նույնիսկ հնարավորություն չունենք դիմել միջազգային հանրությանը, քանի որ չենք կատարել մեր խոստումները», - կարծիք հայտնեց Անուշ Սեդրակյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը անդամության պայմանագիրը, իսկ 2015թ.-ից դարձել է ԵՏՄ-ի լիիրավ անդամ: