ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին այսօր՝ հունվարի 12-ին, չհայտարարված այցով ժամանել է Պակիստան, որպեսզի բանակցություններ անցկացնի երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Պակիստանում պետքարտուղարը կհանդիպի Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի եւ ռազմական հրամանատարության հետ:
Քերրիի հանդիպումը Պակիստանի ղեկավարության հետ տեղի է ունենում այդ երկրի պատմության մեջ ամենաողբերգական ահաբեկչությունից մոտ մեկ ամիս անց, երբ ռազմական ուսումնարանի վրա գրոհայինների հարձակման հետեւանքով զոհվել էր մոտ 150 մարդ:
Քերրին Պակիստան է ժամանել Հնդկաստանից, որտեղ մասնակցել է ներդրումային գագաթաժողովին:




























