Կուբայի իշխանությունները ԱՄՆ-ի հետ համաձայնության շրջանակներում ազատ են արձակել 53 բանտարկյալների: Սպիտակ տունը Կոնգրեսին կներկայացնի ազատ արձակվածների անունները, իսկ Կոնգրեսը կորոշի՝ հրապակե՞լ այն, թե՞ ոչ:

 Երկու երկրների միջեւ ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակներում ազատ կարձակվեն ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրվող մի քանի քաղաքացի, ինչպես նաեւ զենքով Կուբա ներթափանցելու փորձ կատարելու մեջ կասկածվող 8 կուբացի, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:

2014թ. դեկտեմբերի կեսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Կուբայի մերձեցման ուղղության մասին: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը վերականգնում է Հավանայի հետ 1961թ. ընդհատված դիվանագիտական հարաբերությունները: Մասնավորապես, Միացյալ Նահանգները Կուբայում կբացեն իրենց դեսպանատունը: