ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ զինծառայողը վնասվածքը ստացել է դեմքի շրջանում, վնասվածքը թեթեւ է, գնդակը դիպել է անդրադարձից (ռիկաշետով): Միսակ Արմենի Հակոբյանի առողջական վիճակը լավ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի մանրամասները ճշտվում են:




























