Թուրքական իշխանամետ եւ պահպանողական լրատվամիջոցներին զայրացրել է CNNturk-ի կողմից ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի նոր համարի ծաղրանկարի ցուցադրումը եթերով։
Թուրքական Sabah-ը սկանդալային է անվանել CNNturk-ի քայլը՝ շեշտելով, որ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը CNNturk-ը րոպեներով ցուցադրել է էկրաններին։
Ծաղրանկարի մեջ Մուհամեդ մարգարեն մի պաստառ է բռնել, որի վրա գրված է. Ես Charlie եմ» իսկ տակը՝ «Ամեն ինչ ներվել է»։


























