Չինական Չժենցզյան նահանգի բնակիչ Սյաո Լին կոմայից դուրս է եկել այն բանից հետո, երբ նրան 100 յուան անվանական արժեքով թղթադրամ են ցույց տվել: Այս մասին հաղորդում է Shanghaiist-ը: Դա տեղի է ունեցել 2014 թվականի մարտին, սակայն լրատվամիջոցնեսրի հայտնի է դարձել միայն հիմա:
Չինացին Շենչժեն քաղաքի հիվանդանոցում է եղել: Կոմայից դուրս գալուց մի քանի օր առաջ բժիշկները նկատել են, որ հիվանդը երբեմն շարժում է մատները: Բացի այդ, նա կարողացել է բացել աչքերը, սակայն որեւէ այլ ակտիվություն չի ցուցաբերել: Հիվանդի ուշադրությունը գրավելու համար բուժքույրերից մեկը գրպանից թղթադրամ է հանել եւ տարել դեպի Սյաո Լիի աչքերը: Տեսնելով դրամը՝ հիվանդը ձեռքը տարել է այդ ուղղությամբ:
Ըստ Lenta-ի, նրան բուժող բժիշկը լրագրողներին ասել է, որ Սյաո Լիի արթնանալուն նպաստել է բուժումը, իսկ թղթադրամն ընդամենը խթան է հանդիսացել: «Սակայն Սյաո Լին դեռեւս չի կարողանում ամբողջությամբ շարժել ձեռքերը: Նրա ընտանիքն այժմ մեծ քանակությամբ դրամ է օգտագործում՝ նրա ուշադրությունը գրավելու համար»,- պատմել է բժիշկը:




























