Եգիպտական իշխանությունների կողմից աջակցություն վայելող մահմեդական հոգեւորականները խստորեն դատապարտել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի հատուկ համարում Մուդամմեդ մարգարեի նոր ծաղրանկարների հրապարակումը: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:

«Այս գործողությունները չհիմնավորված սադրանք է 1.5 մլրդ մահմեդականների զգացմունքների դեմ»,- ասված է իսլամական ինստիտուտի տարածած հայտարարությունում:

Ըստ Gazeta-ի, Charlie Hebdo-ի թարմ համարը, որում Մուհամմեդ մարգարեի նոր ծաղրանկարներ են հրապարակվել, լույս է տեսել 3 մլն տպաքանակով: