Ջեդ անունով շունը, որին Մեծ Բրիտանիայի «ամենաանպետք» շունն են ճանաչել, արդեն տեր ունի: Ըստ The Daily Mirror-ի, նախկինում նրանից 14 հազար մարդ է հրաժարվել: Ջեդին մի քանի անգամ տարել են ապաստանից, սակայն ամեն անգամ վերադարձրել են: Արդյունքում շունը Dogs Trust կենտրոնում է անցկացրել գրեթե ամբողջ կյանքը՝ յոթ տարի, որը հավասար է «մարդկային կյանքի» 50 տարվան:
Ըստ Gazeta-ի, շան նոր տերերն են Յեն Վուդքոքը եւ Էլիզաբեթ Մարշը՝ Ութբիից: Նշվում է, որ զույգն առաջին հայացքից սիրահարվել է շանը: Վուդքոքը խոստովանել է, որ հիմա արդեն իրենց կյանքն առանց Ջեդի չեն պատկերացնում: «Եթե շներն ընդհանրապես հումորի զգացում ունեն, ապա Ջեդն այն անպայման ունի: Նա արդեն կապվել է մեզ, նրան դուր է գալիս մեզ հետ ժամանակ անցկացնել»,- նշել է բրիտանացին:
«Երջանիկ ենք, որ երկարատեւ փնտրտուքներից հետո Ջեդը վերջապես հրաշալի տուն գտավ»,- հայտարարել է Dogs Trust Darlington-ի ներկայացուցիչ Բեւեռլի Ուոթսոնը:




























