Ճապոնիայի կառավարությունը  հունվարի 14-ին  հավանություն է տվել 2015թ. պետական բյուջեի նախագծին, որը ռեկորդային է պաշտպանական ծախսերի առումով։

Ճապոնիայի բյուջեն կկազմի  96,34 տրլն իեն (շուրջ 818 մլրդ դոլար), որը գրեթե 3,5 մլրդ դոլարով ավելի է ներկայիս ֆինանսական տարվա բյուջեից, որն ավարտվելու է մարտին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նոր բյուջեի նախագիծը նախատեսում է ռազմական ծախսերի աճ։ Դրանք կկազմեն երկրի համար ռեկորդային ցուցանիշ՝ 4,98 տրլն իեն  (41,7 մլրդ դոլար)։
Այս միջոցները կտրամադրվեն P-1 պարեկային 20 օդանավ, E-2D օդանավ եւ Global Hawk ռազմավարական երեք անօդաչու օդանավ, F-35 Lightning վեց կործանիչ, MV-22 Osprey տրանսպորտային հինգ միջոցներ, ինչպես նաեւ AAV-7 դեսանտային 30 մեքենա գնելու համար։