ԱՄՆ-ում հունվարի 13-ին մահապատժի է ենթարկվել Վիետնամի պատերազմի վետերան Էնդրյու Բրենանը (Andrew Brannan), որը 17 տարի առաջ դատապարտվել էր Ջորջիա նահանգում շերիֆի սպանության համար։ Դատավճիռն ի կատար է ածվել ներման մասին նրա դիմումը մերժելուց հետո։
Մարդասպանի փաստաբանները պնդում էին, որ 66-ամյա վետերանը Վիետնամի պատերազմից հետո հետտրավմատիկ հոգեկան խանգարում է ստացել։
Ներում հայցող դիմումն անցել է երեք ատյաններ, սակայն մերժվել է, հայտնում է The Washington Post-ը:
Բրենանը մեղադրվում է Լոուրենս կոմսության (Laurens County) շերիֆի տեղակալ Քայլ Դինքհելերի (Kyle Dinkheller) սպանության մեջ, որը կատարվել էր 1998 թ. հունվարի 12-ն։ Ոստիկանը կանգնեցրել է վետերանի մեքենան՝ գյուղական ճանապարհին արագ ընթանալու համար։
Բրենանն սկսել է սադրել շերիֆին եւ բղավել, որ ինքը Վիետնամի պատերազմի վետերան է։ Դրանից հետո հանել է հրացանը եւ կրակել։ Բրենանը որովայինի հրազենային վնասվածք է ստացել, սակայն ի պատասխան՝ մի քանի կրակոցով սպանել է շերիֆին։ Կատարվածը նկարահանվել է ծառայողական մեքենայում տեղադրված տեսագրանցող սարքով։




























