Ֆրանսիայում վաճառքի հանվել ահաբեկչությունից հետո Charlie Hebdo երգիծական թերթի առաջին համար: Ինչպես եւ խոստացել էր խմբագրությունը, շապիկին հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. Նա արտասվում է եւ ձեռքին պահում է «Ես Շառլին եմ» պաստառը: Իսկ վերեւում գրված է Tout est pardonné (Ամեն ինչ ներված է):
Շաբաթաթերթում տեղ է գտել նաեւ ահաբեկչութանը նվիրված ծաղրանկար. երկու իսլամիստներ ամպերի մեջ անարդյունք փնտրում են իրենց խոստացված հուրինիներին, միեւնույն ժամանակ, հետին պլանում Charlie Hebdo աշխատակիցները խրախճանք են կազմակերպել:
Ընդհանուր առմամբ 3 մլն օրինակից տպագրված (մինչեւ ահաբեկչությունը տպաքանակը կազմել է 150 հազար), համարը հասանելի է 6 լեզվով, այդ թվում՝ անգլերենով, արաբերենով եւ թուրքերենով: Փարիզի թերթերի կրպակներում հերթեր են գոյացել: Խանութներից մեկում թերթի բոլոր օրինակները վաճառվել են կես ժամվա ընթացքում: Իսլամիստական կայքերում խմբագրության հասեցին ուղղված նոր սպառնալիքներ են հայտնվել, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC-ին:
Ֆրանսիայում ահաբեկչությունները շարքը սկսվել էր հունվարի 7-ին երգիծական շաբաթաթերթ ի խմբագրության վրա հարձակումից: Հունվարի 8-ին մայրաքաղաքի ծայրամասում հարձակվել էին ոստիկանի վրա: Հաջորդ օրը չարագործները պատանդներ էին վերցրել Փարիզում եւ Դամարտեն ան Գոելում: Երեք օրում զոհվել էր 17 մարդ, որոնցից երեքը՝ ոստիկան: Հունվարի 9-ի հատուկ գործողության ընթացքում երեք ահաբեկիչներ ոչնչացվել էին:




























