2015թ. հունվարին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին եւս մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի: Այս մասին հունվարի 14–ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Ըստ նրա՝ նման խոստում էր հնչել էներգետիկայի նախարարության ղեկավարության հետ դեկտեմբերի վերջին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հանդիպման ժամանակ:

«Նաիրիտ» գործարանը չի գործում  2010թ. ապրիլից: Գործարանի աշխատավարձային պարտքը կազմում է շուրջ 6 մլրդ դրամ: