Հայաստանի իշխանությունները ամեն ինչ կանեն «Նաիրիտ» գործարանի հաջող արդիականացման համար: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Այդուհանդերձ, պետք է հասկանալ, որ դրան կհետեւի անձնակազմի թվաքանակի փոփոխությունը՝ մինչեւ 600-700 աշխատակցի կրճատում (հիշեցնենք, ավելի վաղ, գործարանում հաշվվում էր 2300 աշխատող): Նախարարի խոսքով՝ աշխատակիցների հետ նոր աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացը կսկսվի փետրվարի վերջից:
Զախարյանը հավելել է, որ մի քանի օր անց, «Նաիրիտ» կժամանեն Համաշխարհային բանկի մասնագետները, ովքեր այնտեղ գործարանի աշխատակիցների աջակցությամբ տեխնիկական աուդիտ կիրականացնեն: Ըստ նախնական պայմանավորվածության, աշխատանքները կավարտվեն փետրվարի վերջին: Դրանց արդյունքներով էլ գործարանի նոր գործարկման վերաբերյալ առաջարկություններ կարվեն:




























