Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարությունը կսկսվի 2018թ.: Այդ մասին այսօր՝ հունվարի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Նա հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 20-ին Մոսկվայում հայ-ռուսական միջկառավարական համաձայնություն է ստարգրվել, ըստ որի, ՌԴ-ն մինչեւ 2027թ. կայանի գործունեությունը երկարեցնելու նպատակով 270 մլն դոլար վարկ կտրամադրի: Վարկը կհատկացվի 15 տարով՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Նույն նպատակով նաեւ 30 մլն դոլար գրանտ կտրամադրվի:
Զուգահեռաբար, 2018թ. նոր էներգաբլոկի շինարարություն կսկսվի, որը կավարտվի հնի փակմանը զուգընթաց՝ 2027թ:




























