Հունվարի 14 ից մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են ամանորյա զարդարված եղեւնիների ու դրանց մետաղյա կոնստրուկցիաների ապամոնտաժման աշխատանքները:
Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե այդ ուղղությամբ գործընթաց է ծավալվել նաեւ Հանրապետության հրապարակում: Անվտանգության պահպանման եւ այլ բաղադրիչների ապահովման նկատառումով աշխատանքներն իրականացնում են հատուկ մասնագիտացած խմբերը, որոնք էլ ամանորի նախաշեմին ամբողջացրել էին եղեւնիների տոնական տեսքը:
Հանրապետության հրապարակի եւ խոշորածավալ մյուս տոնածառների ապամոնտաժումը կտեւի մի քանի օր, մյուսների դեպքում`ավելի կարճ ժամանակահատված: Մետաղյա կոնստրուկցիաները կկոնսերվացվեն, կներկվեն եւ պատրաստ կպահվեն արդեն այս տարեվերջին նորից տեղադրվելու համար:




























