ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 17:30-ի դրությամբ, ճանապարհաշինարարների կողմից կատարված մաքրման եւ մշակման աշխատանքների արդյունքում լիովին անցանելի են Սեւանից դեպի Դիլիջանի թունել տանող եւ Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ երկարությամբ ճանապարհահատվածները:

Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչեւ Գորայք գյուղ տանող ճանապարհին եւ Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների  եղանակ է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: