Երկրի պտույտի միջազգային ծառայությունն այս տարվա հունիսին ժամին լրացուցիչ վայրկյան կավելացնեն, ինչը կարող է հանգեցնել համացանցի եւ համակարգիչների աշխատանքում խափանումների:

1972 թվականից ի վեր լրացուցիչ վայրկյանը 25-րդ անգամ կավելացվի: Վերջին անգամ այն ավելացրել են 2012 թվականի հունիսին, ինչը հանգեցրեց այնպիսի կայքերի աշխատանքի խափանման, ինչպիսիք են Reddit-ը եւ LinkedIn-ը:

Ըստ Huffington Post-ի, խնդիրներ առաջացան նաեւ ավիատոմսերի ամրագրման Amadeus Altea համակարգում, ինչը հանգեցրեց Qantas եւ Virgin Australia ավիաընկերությունների թռիչքների ծրագրերի խախտման:

Խափանումները կապված էին այն հանգամանքի հետ, որ համակարգչային համակարգերը չկարողացան ճանաչել միանման երկու վայրկյանները:

2015 թվականի հունիսի 30-ին, 23.59.59-ից հետո կլինի 23.59.60-ը: