Կես կիլոմետրանոց 2004 BL86 աստերոիդը Երկրին կմոտենա հունվարի 26-ին: Այս մասին հաղորդում է NASA-ի կայքը:
Նշվում է, որ այն մոլորակից 1.2 կմ հեռավորությամբ կթռչի: Այդ տարածությունը հավասար է Լուսնի ուղեծրի երեք շառավղին:
Հետազոտողների տեղեկացմամբ, հաջորդ անգամ նման մասշտաբի իրադարձություն տեղի կունենա 2027 թվականին, երբ Երկրին կմոտենա 1999 AN10 աստերոիդը:
2004 BL86 աստերոիդը բացահայտվել է 2004 թվականին: Այդ ժամանակից ի վեր գիտնականներն ակտիվորեն հետեւում էին դրան:




























