Ամերիկյան NASCAR սերիայի ավտոմրցարշավորդ Կուրտ Բուշը դատարանում հայտարարել է, որ իր նախկին ընկերուհի Պատրիսիա Դրիսկոլը վարձու մարդասպան է, ով ամբողջ աշխարհում գաղտնի առաքելություններ է կատարում:
Բուշն ու Դրիսկոլը բաժանվել են 2014 թվականի աշնանը: Ավելի ուշ աղջիկը Բուշին մեղադրել է հարձակման մեջ եւ նրա դեմ դատական հայց ներկայացրել:
Ըստ New York Daily News-ի, դատարանում մրցարշավորդը նաեւ հայտարարել է, որ Պատրիսիան իրեն հրազենից վիրավորումներով մարմինների լուսանկարներ է ցուցադրել եւ խոստովանել, որ վարձու մարդասպան է:
Դրիսկոլն ինքը հայտարարել է, որ նախկին սիրելին հորինել է մարդասպանի մասին պատմությունը՝ կարդալով ֆիլմի սցենարը, որի ուղղությամբ ինքն աշխատել է ութ տարի շարունակ:




























