Բելգիայի չորս գրախանութներ Charlie Hebdo-ի վաճառքի հետ կապված սպառնալիքներ են ստացել:

«Մենք ձեզ խորհուրդ ենք տալիս չտարածել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, որ հրապարակվել են Charlie Hebdo երգիծաթերթում: Դուք կարող եք հարձակման զոհ դառնալ», — ասված է նամակում, փոխանցում է ABC News-ը:

Բելգիայի ոստիկանությունն ուղարկողների անձը պարզելու գործողություններ է իրականացնում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Charlie Hebdo-ի նոր համարի տպաքանակը հասցվել է  5 միլիոնի: Խմբագրությունը վաճառքից ավելի  քան 10 մլն եվրո է ստացել: