Բոլիվիայում՝ աշխարհի ամենամեծ Սալար դե Ույունի աղի անապատից ոչ հեռու, բացվել է գրեթե ամբողջապես աղից կառուցված Luna Salada հյուրանոցը: Հյուրանոցի պատերը, հատակը, ներքին կահավորման իրերը, աթոռները, սեղանները եւ անգամ մահճակալները պատրաստված են անապատից վերցված աղից, հայտնում է Kedem-ը:
Հյուրանոցը գտնվում է ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա եւ այստեղ ջրի եռման կետն ավելի ցածր է, քան ցածրավայրերում: Աղի հյուրանոցի ճաշացանկի հիմնական կերակուրը ավանդական հարավամերիկյան կինոայի կերաբույսն է:




























