Իտալական առողջարանային Ռիմինի քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատերը գլխավոր խոհարարին ստիպել է գնալ մարմնավաճառի մոտ, որպեսզի տղամարդն ապացուցի, որ ինքը նույնասեռական չէ, հայտնում է The Local-ը:

Հակառակ դեպքում սեփականատերը սպառնացել է աշխատանքից հեռացնել 40-ամյա գլխավոր խոհարարին (նրա անունը չի նշվում): Տղամարդու արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ, հայտնում է Lenta-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը լայն արձագանք է ստացել: Այսպես, Իտալիայի խոշորագույն ԼԳԲՏ կազմակերպություն դատապարտել է տեղի ունեցածը

Միջադեպին արձագանքել է նաեւ Դեմոկրատական կուսակցության անդամ Դավիդ Սասլին: Twitter-ի իր էջում վերջինս պատահածը որակել է «սարսափի խրոնիկա»: