Քենսինգթոնի պալատի տվյալով՝ 2014թ. արքայազն Ջորջը ավելի շատ նվերներ է ստացել, քան թագավորական ընտանիքի մյուս անդամները, գրում է The Telegraph-ը:
Արտասահմանյան այցերի ընթացքում Էլիզաբեթ II թագուհու ծոռանը 706 նվեր են տվել: Փաստորեն արքայազն Ջորջը օրական երկուական նվեր է ստացել, նշում է թերթը:
Ամենաշատ նվերները Ջորջը ստացել է Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում՝ 671 հատ: Նրան հիմնականում նվիրել են խաղալիք, գիրք եւ հագուստ: Բացի այդ, նրան սերֆինգի համար անձնական տախտակ են նվիրել եւ պարկամկան մորթուց թիկնոց, փոխանցում է Gazetaն:
Ուիլյամին եւ Քեյթին միասին 670 նվեր են նվիրել, թագուհուն՝ հարյուրից ավելի պաշտոնական նվեր:




























