Եվրապատգամավորները ողջունել են «Հարավային հոսքի» փակումը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ստրասբուրգում ընդունված բանաձեւը:
Խորհրդարանականները հանդես են եկել խողովակաշարերի նախագծերի առջնահերթության օգտին եւ առաջարկել Եվրոպական էներգետիկ ընկերակցությանը Ուկրաինայի, ինչպես նաեւ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արեւելքի եւ Միջերկրածովյան երկրների հետ համագործակցության ծրագրեր մշակել:
Փաստաթղթում նշվել է ռուսական գազից ԵՄ-ի էներգետիկ անվտանգության եւ անկախության բարձրացման անհրաժեշտության մասին, մասնավորապես, էներգետիկ միություն ստեղծելու ճանապարհով:




























