Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) բարելավել է 2015թ. նավթի համաշխարհային պահանջարկի գնահատականը օրական 40 հազար բարելով՝ հասցնելով օրական 92,3 մլն բարելի, ինչը 1,15 միլիոն բարելով գերազանցում է 2014 թ. ցուցանիշը, հետեւում է կազմալերպության հունվարյան զեկույցից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Անցյալ տարվա արդյունքներով՝ պահանջարկի գնահատականը դեկտեմբերի համեմատ բարձրացվել է 20 հազար բարելով՝ օրական մինչեւ 91,15 մլն բարել:
2015 թ. առաջին քառորդում, ըստ OPEC-ի, օրական պահանջարկը կկազմի 91,33 մլն բարել, որը 30 հազար բարելով ավելի է՝ նախորդ կանխատեսումից:




























