Պաղպաղակը, իհարկե, վերջին բանն է, որի մասին այս ցուրտ եղանակին կարելի է մտածել: Սակայն Բեռլինից ճարտարապետ Մանու Կումարայի եւ դիզայներ Ստեֆան Ջենդլի ինքնատիպ ստեղծագործությունը, անկասկած, արժանի է ուշադրության:

Ըստ Kedem-ի, նրանք արտասովոր տեսքով մրգային պաղպաղակ են ստեղծել՝ համագործակցելով էսկիմո արտադրող Nuna ընկերության հետ:

Պաղպաղակը բազմանկյուն է, աչք շոյող բավական ինքնատիպ գույներով: Արտասովոր երկրաչափական աղանդերը վաճառվում է եղեգից լայն փայտիկի վրա եւ արտադրվում է միայն բնական բաղադրիչների օգտագործմամբ: