Ուկրաինայի փոխարեն Թուրքիայի միջոցով դեպի ԵՄ գազի տարանցում իրականացնելու Ռուսաստանի մտադրությունը տնտեսապես իմաստ չունի: Նման կարծիք է հայտնել «Նավթոգազի» ղեկավար Անդրեյ Կոբոլյովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուկրաինական ընկերությունը կարծում է, որ նոր գազատարը տեխնիկական ընդհատումների զգալի ռիսկեր է կրում՝ ոչ մի շահույթ չակնկալելով. կմատակարարվի այդ նույն գազը, սակայն այլ երթուղով: «Այսպիսով, այդ սպառնալիքը քաղաքական փչոց է», - նշել է Կոբոլյով:

Միլլերը նշել է, որ «Թուրքական հոսքը» միակ երթուղին է, որով դեռեւս Ուկրաինայի միջոցով հոսող 63 մլրդ խմ ռուսական գազը կմատակարարվի ԵՄ:

Այս ձմեռ չի բացառվում միջադեպերի կրկնությունը, երբ եվրոպական սպառողները ռուսական գազը կստանան ոչ լիարժեք ծավալով, քանի որ Ուկրաինան սեփական կարիքների համար ապօրինի գազ է զավթում:

Եվրամիության կողմից արգելափակված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարության մասին հայտարարվել է 2014թ. դեկտեմբերի 1-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի բանակցությունների ընթացքում: