ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հունվարի 15-ին, կազմել է 478.24 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 560.31 դրամ (նվազել է 0.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 726.73 դրամ (աճել է 1.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.11 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 255.85 դրամ, ոսկին՝ 18,989.08 դրամ, պլատինը՝ 19,096.71 դրամ:

Հունվարի 15-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: