Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 13 եւ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի 13 դատապարտյալ հունվարի 14-ին նույնականացման քարտեր ստացան:

Նույնականացման քարտեր ստացած դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիա-իրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:

Առաջիկայում ՀՀ ԱՆ քրեակատարողական տարբեր հիմնարկների եւս 40 դատապարտյալ կստանան  նույնականացման քարտեր:

Շուրջ 200 դատապարտյալների նույնականացման քարտեր ստանալու գործընթացը շարունակվում է: