ՆԱՏՕ-ն լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված համանախագահող երկրների ջանքերին: Այդ մասին այսօր, հունվարի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավորության հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը՝ անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին միջադեպերին եւ ադրբեջանական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերին:
Նա հիշեցրել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ընդգրկված չէ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացին: «Միաժամանակ, կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները անհանգստությամբ են հետեւում իրադարձություններին, եւ բռնության դեպքերն իրականում անհանգստացնող են: Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, այդ թվում՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին», - նշել է Ապաթուրայը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի բոլոր մասնակից-երկրները հստակորեն նպաստում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը:



























