Փարիզի Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարիչ Բերնար Վերլակը թաղվելու է իր ընտանիքի անդամների եւ ընկերների կողմից նկարազարդված դագաղով:
Դագաղը պատված է գրառումներով, պատկերներով եւ Վերլակի նկարներով: Սիգարի, լիկյորի շշերի եւ մատիտի նկարներով ուղեկցվող մակագրությունում ասված է՝ «դրախտում գոյատեւելու հավաքածու», հայտնում է Agence France-Presse-ը:
Վերլակը հայտնի էր նաեւ Տինյուս (Tignous) կեղծանվամբ, նա թաղվելու է Փարիզի ամենախոշոր Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ հունվարի 16-ին: Լրագրողին հրաժեշտ տալիս ամբոխը գոչել է՝ «Շնորհակալություն, Տինյո՛ւս»:
Հունվարի 7-ին Սայիդ եւ Շերիֆ Կուաշի եղբայրներն իրենց համախոհի հետ զինված հարձակում էին գործել Փարիզի Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա: Զոհվել էր 12 մարդ, 11-ը՝ վիրավորվել: Երկու օր անց հատուկ գործողության ընթացքում Կուաշի եղբայրները ոչնչացվել էին, երրորդ մեղադրյալ Համիդ Մյուրադը կամավոր հանձնվել է ոստիկանությանը:




























