Խաղաղ օվկիանոսի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող ավելի քան 170 կղզիներից բաղկացած Տոնգայի թագավորությունը այս շաբաթ համալրվել է եւս մեկ կղզիով:

Այն առաջացել է ավելի քան մեկ շաբաթ շարունակվող ստորջրյա Հունգա Հաապայ հրաբխի ժայթքման արդյունքում: Յուրաքանչյուր ժամում միջինում 10-12 ժայթքում է տեղի է ունենում. հրաբուխն ապարի բեկորները դուրս է նետում մոտ 400 մետր, իսկ մոխիրը՝ ավելի քան 1 կմ բարձրության վրա:

Նոր կղզին տեղակայված է երկրի մայրաքաղաք Նուկուալոֆայից 65 կմ հյուսիս: Ինչպես հայտնում են սեյսմաբանները, կղզու երկարությունը մոտ 2 կմ է, իսկ լայնությունը՝ մոտ 1 կմ: Ծայրաստիճան վտանգավոր պայմանների պատճառով նոր կղզում մարդիկ դեռեւս ոտք չեն դրել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Տոնգայի թագավորության ընդհանուր տարածքը 750 քկմ է: Միմյանցից տասնակ եւ հայուրավոր կմ հեռավորության վրա գտնվող կղզիների մեծ մասը անմարդաբնակ են: Երկրի ընդհանուր բնակչությունը հաշվվում է մոտ 105 հազար մարդ: